«Ինչպե՞ս ստեղծել մոտիվացիա»
Հարց, որը հուզում է մեզանից յուրաքանչյուրին։
Հենց այս խորագրով հոկտեմբերի 26-ին, ժամը 16։00-ին Արմինեի գրադարանի նախաձեռնությամբ տեղի կունենա սեմինար-հանդիպում «Գրողի տարած մոտիվացիա» գիտահանրամատչելի գրքի հեղինակ Դավիթ Մեջլումյանի հետ։
Հեղինակի հետ զրուցելու ենք գրքի ստեղծման պատմության, մոտիվացիայի և հաջողության հասնելու ուղիների մասին:
Այս սեմինար-հանդիպումը հրաշալի հնարավորություն է քննարկելու հետաքրքրող հարցերը և բացահայտելու անձնային զարգացման նոր հեռանկարներ: