Պատմաբան Արթուր Նիկողոսյանը գրքում անդրադարձել է աշխարհահռչակ գյումրեցի փիլիսոփա, երաժիշտ, պարուսույց, գրող Գեորգի Գյուրջիևի կենսագրությանը։ Իհարկե, որոշակի մեկնություններ եւս արել է, սակայն գրքում մեծամասամբ տեղ են գտել Գյուրջիեւի հայտնի աշակերտների վերլուծությունները: Դրանք ծաղկաքաղի տեսքով հավաքվել են գրքում: Այս գրքով պատմաբանը փորձել է հարգանքի տուրք մատուցել իր հայրենակցին սեփական, հայրենի, հարազատ քաղաքում: