Եթե ֆուտբոլով եք զբաղվում, ապա ձեզ անպայման կհետաքրքրի Կրիշտիանու Ռոնալդուի խաղն ու կյանքը:
Այս գիրքը աշխարհի ամենահայտնի ֆուտբոլիստներից մեկի մասին է, ով բազմիցս նվաճել է լավագույն խաղացողի կոչումը, Պորտուգալիայի հավաքականի լավագույն ռմբարկուն է և սպորտի պատմության ամենաթանկ ֆուտբոլիստը։
Ինչպե՞ս Ֆունշալի ամենաաղքատ շրջանից մի պարզ տղա հասավ այդպիսի բարձունքների: Ահա հաջողության, պայքարի և վաստակած հաղթանակների պատմություն։
Յուրաքանչյուր գլուխ բացահայտում է Կրիշտիանու Ռոնալդուի նոր կողմը. սա գիրք է մի մարդու մասին, ով միշտ փորձում է հասնել իր նպատակներին՝ սպորտում և առօրյա կյանքում: