Տնտեսական դժվարին ժամանակներում մեզ շրջապատող բոլորը խորհուրդ են տալիս ձգել գոտիները։ Եվ չնայած սա միանգամայն ողջամիտ խորհուրդ է այն մարդկանց համար, ովքեր պատասխանատվություն չեն կրում իրենց ֆինանսական վիճակի համար, այն բացարձակապես անպիտան է նրանց համար, ովքեր իսկապես ցանկանում են հարստանալ և լիարժեք ֆինանսական ազատություն ձեռք բերել։ Եթե մարդը ֆինանսապես գրագետ է, նա գիտի, որ կա լավ և վատ պարտք, և կկարողանա օգտագործել լավ պարտքը ավելի հարստանալու և շատ ավելի արագ, քան նա, ով միայն փող է խնայում և պարտք չունի: