Համաշխարհային մակարդակի բանախոս, հանրահայտ ընկերությունների բիզնես-մարզիչ, համաշխարհային ճանաչում և փառք վայելող անհատների խորհրդատու, բազում մոտիվացիոն գրքերի հեղինակ Ռոբին Շարման ընթերցողի դատին է հանձնում իր հերթական բեսթսելերը՝ «Հրովարտակ՝ ուղղված ամենօրյա հերոսին» գիրքը:
Գրքում հեղինակը խոսում է մարդկային տաղանդների, յուրաքանչյուր անհատի մեջ թաքնված հնարավորությունների, նրա հանճարեղության, առաքինության և հերոսության մասին:
Հետևեք Ռոբին Շարմայի առաջադրած կանոններին, բանաձևերին, խորհուրդներին, առաջարկներին ու հորդորներին և կյանքում կկարողանաք դառնալ հաջողակ, երջանիկ, հարուստ ( և՛ հոգեպես, և՛ ֆինանսապես) ու ինքնաբավ անհատականություն...