Ագաթա Քրիստիի ««Բերթրամ» հյուրանոցում» վեպն առաջին անգամ հրատարակվել է 1965 թ․ Մեծ Բրիտանիայում։ Լոնդոնի ամենահայտնի հյուրանոցներից մեկում իր հանգիստը վայելող միսս Մարփլի օգնությամբ բացահայտվում է կատարված սպանությունը և բացվում հանցագործությունների շղթան։ Վեպն էկրանավորվել է երկու անգամ․ 1987 թ․, որում միսս Մարփլի դերը կատարում էր Ջոուն Հիքսոնը, և 2007 թ․՝ Ջերալդին ՄքՅուանի գլխավոր դերակատարմամբ։