Գրքի առաջին հատվածում հակիրճ ներկայացվում է Գագիկ Գինոսյանի կենսագրությունը։ Գրքի «Պարադարան» խորագրով գլխում զետեղված են 12 ազգային պարեր, դրանց բնույթը, նկարագիրը և կառուցվածքը։ «Հոգևոր հայրեր» գրքում Կոմիտասի, Գարեգին Նժդեհի, Կոստան Զարյանի, Հայրիկ Մուրադյանի, Պարույր Սևակի և Լեոնիդ Ազգալդյանի գաղափարական ժառանգության հատընտիր հատվածներ են։
Ամբողջ գրքում Գագիկ Գինոսյանի՝ նշված նյութերին վերաբերելի մտքերն ու ասույթներն ուղեկցում են ընթերցողին։ Գրքի էջերը զարդարում են ազգային պարի տարաբնույթ միջոցառումներից ընտրված լուսանկարները։