Դետեկտիվ և քրեագետ Թեդդի Շաֆրանի կյանքը փշուր-փշուր է լինում, երբ նա հանկարծակի իմանում է, որ իր աղջկա մարմինը հայտնաբերվել է Կանադայի հյուսիսի մեկուսացված հանքագործական քաղաքներից մեկում՝ Նորֆերվիլում։ Մորգանի մարմինը դժբախտաբար խոշտանգված էր և թողնված ձյան մեջ՝ արգելաբնակավայրի մոտակայքում։ Առանց երկար մտածելու՝ Թեդդին թողնում է ամեն ինչ, որպեսզի Լիոնից մեկնի այնտեղ և հասկանա, թե ինչ է տեղի ունեցել իրականում։
Կանադայում առեղծվածային գործը վստահում են Լեոնի Ռոքին՝ խառնարյուն մի ոստիկանի, որն ստիպված է վերադառնալ աշխարհից կտրված այս քաղաք՝ սեփական ծննդավայր, որտեղ դեռահաս տարիքում բռնության է ենթարկվել։
Կյանքի կողմից արդեն փորձված այս երկու մարդիկ ստիպված են լինելու պայքարելու ճշմարտությունը երևան հանելու համար՝ չնայած բնության և մարդկանց անհյուրընկալությանը։