Վեպի գործողությունը տեղի է ունենում Փարիզում, երբ պատահաբար Սեն գետի Սեն-Մարտեն ջրանցքից հանում են տղամարդու անդամահատված թև, այնուհետև մարմնի մնացած մասերը՝ առանց գլխի: Հետաքննության ընթացքում կոմիսար Մեգրեի և սրճարանի տիրուհու միջև առաջացած լուռ ու փոխադարձ հոգեկան գաղտնի կապը չի խոչընդոտում բացահայտելու իրականությունը: